Սպորտ

«Ինտեր»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն ՉԼ կիսաեզրափակիչում են. Մխիթարյանը կիսաեզրափակչին մասնակցող առաջին հայ ֆուտբոլիստն է

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն ՉԼ կիսաեզրափակիչում են. Մխիթարյանը կիսաեզրափակչին մասնակցող առաջին հայ ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՉԼ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր»-ն, ընդունելով պորտուգալական «Բենֆիկա»-ին, խաղն ավարտեց ոչ-ոքի` 3:3:

Թիմերի առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Ինտեր»-ը 13 տարվա դադարից հետո Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է: Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջին հայ ֆուտբոլիստն է , ով դուրս է եկել ՉԼ կիսաեզրափակիչ փուլ:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն, հյուրընկալվելով «Բավարիա»-ին, հանդիպումն ավարտեց 1:1 հաշվով: Կրկին առաջին խաղում 3։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «քաղաքայինները» դուրս եկան ՉԼ հաջորդ փուլ:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը, «Ինտեր»-ը և «Միլան»-ը: Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան մայիսի 9-10-ին, իսկ պատասխան խաղերը` 16-17-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում