Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Սուդանում վերջին 5 օրերի բախումների զոհերի թիվը հասել է 300-ի

Սուդանում վերջին 5 օրերի բախումների զոհերի թիվը հասել է 300-ի

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» (հատուկ նշանակության ջոկատների) միջև բախումների սկզբից ի վեր՝ վերջին 5 օրերի ընթացքում, երկրում զոհվել է 300 մարդ, ավելի քան 2600-ը վիրավորվել է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է NBC News պարբերականից:

Ըստ ԱՀԿ-ի՝ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ շարունակվող բախումների պատճառով շատերի մարմինները մնացել են փողոցում:

Սուդանի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում արդեն հինգ օր է՝ շարունակվում են բախումները՝ ավիացիայի և հրետանու կիրառմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, երեկ Սուդանում 24-ժամյա հրադադար էր հայտարարվել, սակայն դրա ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց բախումները վերսկսվել են: Կողմերը հրադադարը չհարգելու մեջ մեղադրել են մեկը մյուսին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am