Հասարակական

ՀՀ նախագահի դուստրն ու Լիտվայի առաջին տիկինը կայցելեն Վիլնյուսի համալսարանի հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի դուստրն ու Լիտվայի առաջին տիկինը կայցելեն Վիլնյուսի համալսարանի հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահի դուստրը՝ Արփի Խաչատուրյանը, ով ուղեկցում է նախագահին Լիտվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, կհանդիպի Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ։

Ինչպես հայտնել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը, Լիտվայի առաջին տիկինն ու ՀՀ նախագահի դուստրը կայցելեն Վիլնյուսի համալսարանի Սանտարոս Կլինիկոս հիվանդանոց, որտեղ նրանց կներկայացվի առաջադեմ տեխնոլոգիաների դերը վաղաժամ ծնված երեխաների առողջության պահպանման հարցում։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում։ Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։ Նախագահը ապրիլի 18-ին հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում