Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձավ Թուրքիայից

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձավ Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձավ Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը:

GEV_5447.JPG (1.25 MB)

«Արմենպրես»-ի հարորդմամբ` «Զվարթնոց» օդանավականում մարզիկներին դիմավորելու էին եկել հավաքականի ներկայացուցիչների ընտանիքի անդամները և բազմաթիվ երկրպագուներ:

Հայաստանի մեծահասակների ընտրանուն դիմավորողների շարքում էին նաև երիտասարդական ընտրանու անդամները` օրեր առաջ Թուրքիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Համլետ Մանուկյանը և փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը:

GEV_5272.JPG (1.20 MB)

Հայաստանի մարմնամարզության հավաքականը Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր:

GEV_5434.JPG (642 KB)

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am