Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ` մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը

Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ` 
մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու ևս մեկ որոշում Կառավարությունը կայացրել էր մարտի 23-ի նիստում։ Համաձայն որոշման՝ հավաքներն անցկացվելու են ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։ Այդ վարժական հավաքներին կներգրավեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am