Տարածաշրջանային

Իրանը կանխել է ԱԹՍ-ի հարձակումը Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա

1 րոպեի ընթերցում

Իրանը կանխել է ԱԹՍ-ի հարձակումը Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները հայտնել են Սպահանի նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա փոքր անօդաչու թռչող սարքով հարձակման անհաջող փորձի մասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը։

«Երեքշաբթի գիշերը փոքր ԱԹՍ-ն մոտենում էր Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության «Ամիր ալ Մոմենին» համալիրին: Իրանի պաշտպանական համակարգերի գործողությունների միջոցով հարձակումը հետ է մղվել», - գրում է գործակալությունը: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի օպերատիվ աշխատանքի շնորհիվ համալիրին վնաս չի հասցվել։

Սա պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչուների միջոցով հարձակման առաջին փորձը չէ։ Tasnim-ը հիշեցնում է, որ հունվարի 28-ին ԱԹՍ-ներով հարձակում էր իրականացվել Սպահան քաղաքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Ավելի ուշ Իրանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել Էր, որ մեկ սարքը խոցվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Միջադեպի հետևանքով զոհեր չէին եղել, պատճառվել էր նյութական աննշան վնաս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում