Միջազգային

ԱՄՆ-ն մինչև աշուն Ուկրաինային Abrams տանկեր կմատակարարի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մինչև աշուն Ուկրաինային Abrams տանկեր կմատակարարի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պլանավորում է Ուկրաինային ավելի վաղ խոստացված Abrams տանկերը մատակարարել արդեն մինչև աշուն: Նման հայտարարություն է արել Պենտագոնի ներկայացուցիչ Փեթ Ռայդերը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից: Ռայդերի խոսքով՝ մատակարարման ժամկետները կրճատելու համար Վաշինգտոնը որոշել է Կիևին փոխանցել M1A1 տանկի վերափոխված տարբերակը՝ ավելի ժամանակակից M1A2-ի փոխարեն:

Հարցին, թե ինչպիսին կլինի M1A2 վերափոխված տանկերի մատակարարման գրաֆիկը, Ռայդերը պատասխանել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ի սկզբանե կոնկրետ ժամկետներ չի նախատեսել՝ ենթադրելով, որ Abrams-ի փոխանցման համար կպահանջվի ավելի քան մեկ տարի: Հունվարի վերջին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային կփոխանցեն Abrams-ի ժամանակակից տարբերակը՝ ընդամենը 31 տանկ։

Դեռ այն ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում ընդգծել էին, որ այդ տանկերը բավարար չեն ամերիկյան պահեստներում, և դրանք Ուկրաինային հանձնելու համար ամիսներ կպահանջվեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում