Միջազգային

ԵՄ-ն պատրաստ է այլ երկրների համար էլ անել նույնն, ինչ Ուկրաինայի համար. Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստ է այլ երկրների համար էլ անել նույնն, ինչ Ուկրաինայի համար. Բորել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ է «աշխարհի մյուս երկրների համար անել նույն բանն, ինչ արել Է Ուկրաինայի համար»՝ զենքի մատակարարումների առումով: Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` այսօր Եվրախորհրդարանում բացելով անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության հարցերին նվիրված առաջին «Շումանի ֆորումը»:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Նա նաև ամբողջ աշխարհի գործընկեր երկրներին առաջարկել է միանալ նոր զինատեսակների մշակման և արտադրության իրենց ռազմական նախագծերին։ «Մենք պատրաստ ենք աշխարհի այլ երկրների համար անել այն, ինչ արել ենք Ուկրաինայի համար՝ զենքի մատակարարումների առումով, Եվրոպայի խաղաղության հիմնադրամի միջոցով, - հայտարարել Է նա։ - Մենք նաև մեր գործընկերներին առաջարկում ենք միանալ նախագծերի՝ PESCO-ի (խմբ.՝ զենքի նոր տեսակների մշակման և արտադրության ռազմական գործընկերության) շրջանակներում»:

«Այդ նախագծերը հասանելի են ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող երկրների` Նորվեգիայի, Կանադայի, Ուկրաինայի համար, բայց այս նախաձեռնությանը կարող են միանալ նաև այլ երկրներ, որոնք կողմնակից են մեր մոտեցումներին, օրինակ՝ Սերբիան: Մենք նաև պատրաստ ենք գործըկերության Աֆրիկայի և Ասիայի երկրների հետ», - հավելել է Բորելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում