Հասարակական

Շուրջ 200 մասնակիցներ համախմբվել են հանուն մեկ գաղափարի. Երևանում մեկնարկել է «Ապագա Հայկականը» համաժողովը

2 րոպեի ընթերցում

Շուրջ 200 մասնակիցներ համախմբվել են հանուն մեկ գաղափարի. Երևանում մեկնարկել է «Ապագա Հայկականը» համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից, Սփյուռքից և Արցախից շուրջ 200 մասնակիցներ համախմբվել են հանուն մեկ գաղափարի. Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը, որին քննարկվում են «Ապագա Հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝«Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Բնակչության աճ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, ողջունելով բոլորին առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի կյանքի կոչման առիթով, ընդգծեց, որ 2020 թվականի ծանր իրադարձությունները և պատերազմը ստիպեցին ևս մեկ անգամ խորհել կարևորագույն հարցերի շուրջ. ինչպիսի Հայաստան և ինչպիսի հայություն ենք ուզում ունենալ և ինչպե՞ս կառուցենք այդ Հայաստանը:

«Մեր նախաձեռնած բամաթիվ քքննարկումներում՝ ի թիվս այլ կարծիքների, հնչում էր կարևոր մի միտք. Հայաստանի և հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով: Նախաձեռնությանը արդեն միացել են ավելի քան 110 հազար հայրենակիցներ աշխարհի 108 երկրներից»,- նշեց Ապիտոնյանը:

Ըստ նրա՝ առաջնորդվելով այդ գաղափարներով և մտքերով՝ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը առաջ քաշեց 15 նպատակներ՝ միտված Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կայուն զարգացմանը և այդ զարգացման շուրջ համընդհանուր գիտակցության և փոխըմբռնման ձևավորմանը:

«Այսօր մենք բացում ենք նոր էջ «Ապագա Հայկականը» նախաձեռնության պատմության մեջ: Մենք սկսում ենք հանրային քննարկումների մի շատ կարևոր փուլ, որը սովորաբար աշխարհում ընդունված է անվանել քաղաքացիական ասամբլեա ձևաչափով: Սա որոշ առումով նոր փորձություն է հայկական դաշտում, բայց մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով կհասնենք հաջողության»,- ասաց Ապիտոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում