Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Եթե արտառոց ոչինչ չլինի, ապա 2023-ին մոտ 2 մլն զբոսաշրջիկ կայցելի մեր երկիր. Ապրեսյան

Եթե արտառոց ոչինչ չլինի, ապա 2023-ին մոտ 2 մլն զբոսաշրջիկ կայցելի մեր 
երկիր. Ապրեսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եթե Հայաստանում որևէ արհավիրք չլինի և տուրիզմի ոլորտը շարունակի զարգանալ, այս տարի հնարավոր կլինի գերազանցել 2019 թվականի ցուցանիշը և ունենալ մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ։ «Արմենպրեսի»-ի հողարդմամբ՝ այս մասին «Սպուտնիկ» կենտրոնում կայացած ասուլիսին նշեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«2026 թվականի 2,5 մլն զբոսաշրջիկ ապահովելը մեծ ջանքեր չի պահանջում։ Առաջիկա 2-3 տարիների ընթացքում կարելի է հանգիստ հասնել այդ ցուցանիշին։ Այլ բան է, որ մենք պետք է մտածենք, թե որքան զբոսաշրջիկներ են մեզ անհրաժեշտ կայուն զբոսաշրջություն ապահովելու համար»,-ասաց Ապրեսյանը։

Ապրեսյանն ընդգծեց՝ Հայաստանը պետք է ունենա իր դիրքը համաշխարհային շուկայում: Նրա համոզմամբ՝ զբոսաշրջիկների այդ ողջամիտ թվին հասնելու համար պետք է հստակ քաղաքականություն մշակել:

«Ավարայր» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Արկադի Սահակյանը  նշեց, որ առաջիկայում դեպի Հայաստան տուրիստական փաթեթների գները կարող են թանկանալ։

«Խնդիրներից մեկը դրամի ամրապնդումն է այլ տարադրամների նկատմամբ, ինչը 2022 թվականին բացասական ազդեցություն է ունեցել տուրիստական ընկերությունների եկամուտների վրա։ Եթե առաջ 3-4 աստղանի հյուրանոցում հանգիստը Հայաստանում կարժենար օրական միջինը 120-130 դոլար, ապա այդ արժեքն այժմ հասել է միչև 200 դոլարի։ Մենք 2021 թվականի հունիս–հուլիս ամիսներից սկսած արդեն իսկ վաճառել էինք 2022 թվականի հանգստի փաթեթները։ Այդ ժամանակ 1 դոլարը համարժեք էր մոտ 500 դրամի։ Իսկ 2022 թվականի մայիսից, երբ հիմնական տուրիստական հոսքը սկսվել էր դեպի Հայաստան, դոլարի փոխարժեքը իջել էր մինչև 400 դրամ։ Այս պարագայում ոչ մի տուրիստական գործակալություն չէր կարող իրեն թույլ տալ արդեն իսկ հրապարակված փաթեթների գները փոփոխել»,-ասաց Սահակյանը: 

Բանախոսները շեշտեցին, որ զբոսաշրջային ընկերությունները, հաշվի առնելով իրենց և երկրի վարկանիշը, չեն մերժել 2022 թվականի զբոսաշրջիկների այցելությունները և վնաս կրելով՝ ընդունել են նրանց։

Այս տարի նախատեսվում է, որ զբոսաշրջային փաթեթների գները կթանկանան  մինչև 50 տոկոս, որն էլ իր դժվարությունները կառաջացնի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]