Հասարակական

Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին. Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին. Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FreedomHouseմիջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է«Ազատություննաշխարհում 2023»տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում էաշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ զեկույցի՝ Հայաստանի վարկանիշը 2022 թ.-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը հավաքել էր 55 միավոր: Այսպիսով, Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին:

Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որԱդրբեջանը մեծացրել է իր ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ:

Կազմակերպությունը նշում է, որ Կրեմլի զբաղվածությունն Ուկրաինայում խոչընդոտել է այլ վայրերում հակամարտությունները կառավարելու` Մոսկվայի կարողություններին:

«Ադրբեջանի վարչակարգը մեծացրել է իր ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ՝ չնայած Ռուսաստանի կողմից անվտանգային երաշխիքներին», - նշված է զեկույցում, որը գնահատում է 2022 թ.-ին ազատության վիճակը աշխարհի 195 երկրներում և 15 տարածքներում:

Զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա ընթացքում «ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումներ գործել և բռնազավթել Հայաստանի տարածքը սահմանի երկանքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական կառավարությանը և մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը»:

Անդրադառնալով «ինքնակալներին աջակցելու համար օգտագործվող» տարածաշրջանային կառույցների գործունեությանը՝ Freedom House-ը նշում է, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող ՀԱՊԿ-ը 2022 թ.-ի հունվարին զորքեր տեղակայեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին լայնամասշտաբ ցույցերից պաշտպանելու համար, սակայն նույնը չարեց Հայաստանում:

«ՀԱՊԿ-ի արձագանքը ղազախական ճգնաժամին, օրինակ, խիստ հակադրվում էր կազմակերպության կողմից Հայաստանին օգնելը ձախողելուն, որը միակ անդամ երկիրն է, որ համարվում է «մասնակի ազատ» և շարունակական հարձակումների է ենթարկվում Ադրբեջանի կողմից», - նշվում է զեկույցում:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում