Տարածաշրջանային

Թուրքիայի Մալաթիա քաղաքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 32 փրկվածների

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Մալաթիա քաղաքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 32 փրկվածների

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ-ողջ դուրս բերել 32 մարդու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը։

Թուրքիայի Մալաթիայի արևելյան նահանգում փետրվարի 27-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը Յեշիլյուրթ բնակավայրի շրջանն է, յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Մալաթիայում 340 հազար մարդ է բնակվում:

Ավելի վաղ Սեզերը հայտնել էր 1 զոհի և 69 վիրավորի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում