Քաղաքականություն

Լյուքսեմբուրգը Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակում

1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգը Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգը Հայաստանում նշանակում է ոչ ռեզիդենտ դեսպան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նախորդ տարի նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը : Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը դա լավ հնարավորություն համարեց՝ փորձելու համար ավելացնել երկու երկրների հարաբերությունների ինտենսիվությունը:

«Մենք որոշել ենք ձեր երկրում նշանակել ոչ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցիչ՝ դեսպան Ալեն դե Մյուսերը»,-ասաց Ժան Ասելբորնը:

Նախարարի խոսքով՝ դեսպանի հայրը ևս դեսպան է եղել, և նա փոքր տարիքում իր հոր հետ եղել է Հայաստանում:

Նախարարը հույս հայտնեց, որ Լյուքսեմբուրգի դեսպանը և Հայաստանի դեսպանը (նստավայրը՝ Հաագա) միասին կամրապնդեն ու կմեծացնեն տնտեսական հարաբերությունները երկրների միջև:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում