1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաստահավաք առաքելությամբ Եվրոպական Խորհրդարանից Հայաստան կայցելի նոր պատվիրակություն

Փաստահավաք առաքելությամբ Եվրոպական Խորհրդարանից Հայաստան կայցելի 
նոր պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում փետրվարի 21-24-ը  փաստահավաք առաքելությամբ Հայաստան են այցելելու Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպես նաև հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցելու են  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Գրասենյակը հիշեցնում է, որ նույնաբովանդակ այցելությամբ Եվրախորհրդարանի մեկ այլ պատվիրակություն Հայաստան էր այցելել 2022 թ․հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, որի անդամները կարևոր դերակատարում ունեցան անցած ամիսների ընթացքում Եվրոպական Խորհրդարանում՝ Հայաստանին վերաբերող քննարկումների և փաստաթղթերի ընդունման գործում։ Մասնավորապես՝ հիշատակման է արժանի Եվրոպական Միության ընդհանուր պաշտպանական և արտաքին քաղաքականության զեկույցը, «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձևը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022 թթ․զեկույցը, որոնցում Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստանին ու Արցախին վերաբերող քաղաքական դիրքորոշումները գրեթե լիովին համահունչ են ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատկերացումներին։

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների առաջիկա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։ Առանձին հանդիպում է նախատեսված նաև ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ։

Փետրվարի 22-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]