Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են հասցրել Արցախի բնակիչներին

ՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են հասցրել 
Արցախի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է հասցրել «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից ուղարկված հումանիտար բեռ: Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով 35 տոննա պարենամթերքը հասցրել են Ստեփանակերտ։

ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տեղեկատվությունը հավաքելուց և մշակելուց հետո մարդասիրական գործողություններ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում։

Բազմազգ ծրագրի կամավորների հետ միասին նման մի ակցիա է անցկացվել Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 դպրոցում և Ստեփանակերտ մանկատանը։

Ռուս խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել դպրոցի աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։

Բեռն իրենից ներկայացնում է պարենային փաթեթներ, որոնք ներառում են ալյուր, արևածաղկի ձեթ, տարբեր տեսակի ձավարեղեն, բանջարեղենի պահածոներ, շաքարավազ, թխվածքաբլիթներ, խտացրած կաթ, մուրաբա և հյութ՝ բազմազավակ և անապահով ընտանիքների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am