Միջազգային

Սիրիայում երկրաշարժի հետևանքով 10 դպրոց ամբողջությամբ քանդվել է

1 րոպեի ընթերցում

Սիրիայում երկրաշարժի հետևանքով 10 դպրոց ամբողջությամբ քանդվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աղետալի երկրաշարժի հետևանքով Սիրիայում ամբողջությամբ ավերվել է 10 դպրոց, իսկ 599-ը մասնակի են վնասվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սիրիայի կրթության նախարար Դարեմ Թաբան։

Տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա տեղեկացրել է, որ նախարարությունը 129 ուսումնական շենքեր հատկացրել է տուժածների ժամանակավոր կացության համար։

Թուրքիան և Սիրիան ցնցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24 հազար 178-ի։ Մասնավորապես, Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 20 հազար 655 է, վիրավորների թիվը՝ ավելի քան 80 հազար։ Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում