Հասարակական

ՊՆ-ում հերքում են լուրը, թե Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ում հերքում են լուրը, թե Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքում են մամուլում տարածված տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում հրաժարական է տալու և անցնելու է դիվանագիտական աշխատանքի:

Պաշտպանության նախարարության աղբյուրը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:

«Իրավունք» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկատվություն է հրապարակել, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա և կանցնի դիվանագիտական աշխատանքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում