Տարածաշրջանային

Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ է հայտարարել խորհրդարանին՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահին

2 րոպեի ընթերցում

Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ է հայտարարել խորհրդարանին՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները բոյկոտ են հայտարարել խորհրդարանական գործունեությանը՝ պահանջելով կալանքից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Ազգային շարժում» խմբակցությունը չի մասնակցի խորհրդարանական աշխատանքներին: Մենք քննարկում ենք պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը», - երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել Է «Միասնական ազգային շարժումե-ի քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Լևան Բեժաշվիլին։ Նա նշել Է, որ խորհրդարանական գործունեությունը բոյկոտելու շուրջ խորհրդակցություններ են անցկացվում մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ «Ազգային շարժում» խմբակցությունը 2020 թ.-ին նոր գումարման խորհրդարանի աշխատանքի սկզբից ի վեր, փաստորեն, չի մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, սակայն նրա անդամները կանոնավոր կերպով պատգամավորական աշխատավարձ են ստանում։ Առաջիկա ժամերին «Միասնական ազգային շարժումե-ը մտադիր է զանգվածային ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում՝ պետական ​​դիվանատան շենքի մերձակայքում, Սաակաշվիլիին կալանքից ազատելու պահանջով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում