Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Եվրահանձնաժողովում պարզաբանել են, թե ինչու ԵՄ-ն Սիրիային օգնություն չի ուղարկում երկրաշարժից հետո

Եվրահանձնաժողովում պարզաբանել են, թե ինչու ԵՄ-ն Սիրիային օգնություն չի ուղարկում երկրաշարժից հետո

 ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն Սիրիային օգնություն չի ուղարկում երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար, քանի որ Դամասկոսից օգնության խնդրանք չի ստացել։

Այս մասին, ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից, այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։ «Մենք չենք ակտիվացրել քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը (որն ապահովում է ԵՄ միջազգային օգնության համակարգումը) Սիրիայի համար, քանի որ նման խնդրանք չենք ստացել Դամասկոսից,- ասել Է նա:

- Սովորաբար ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու խնդրանքը գալիս է (խմբ.՝ տուժած երկրի) տեղական իշխանություններից, որոնք պատասխանատու են արտակարգ իրավիճակների վերացման համար կամ երկրի իշխանությունների կողմից: Իհարկե, եթե մենք ազդանշան ստանանք Սիրիայի իշխանություններից, որ նրանք ցանկանում են օգնություն ստանալ ԵՄ-ից, մենք անհապաղ կքննարկենք այս խնդրանքը»:

Միևնույն ժամանակ Թուրքիայի աջակցության համար քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը Եվրամիության կողմից ակտիվացվել է դեռ այսօր առավոտյան, արդեն այդ երկիր են ուղարկվել փրկարարական խմբեր ԵՄ 10 պետություններից, և ևս երեք առաջարկներ համաձայնեցվում են Թուրքիայի կառավարության հետ, հայտնել է Ույվարին։ Փետրվարի լույս 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելյան  Քահրամանմարաշի նահանգում տեղի Է ունեցել 7,7 մագնիտուդով հուժկու երկրաշարժ։

Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի: Սիրիայում հաղորդվում է 476 զոհի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am