Տարածաշրջանային

Երկրաշարժից հետո Թուրքիայում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժից հետո Թուրքիայում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո երկրի հարավային Հաթայի նահանգում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Լրատվամիջոցները խողովակաշարի երկու հատվածներում բռնկված խոշոր հրդեհի կադրեր են հրապարակել: Բռնկման երկու օջախների միջև կա մոտ 3 կմ հեռավորություն։ Նշվում է, որ պայթյուններն ու հրդեհները սկսվել են Քահրամանմարաշի նահանգում ուժգին երկրաշարժից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում