Հասարակական

Նախագծով նախանշվել են արտադպրոցական հաստատությունների ատեստավորված մանկավարժների լրավճարների չափերը

5 րոպեի ընթերցում

Նախագծով նախանշվել են արտադպրոցական հաստատությունների ատեստավորված մանկավարժների լրավճարների չափերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախաձեռնությամբ փետրվարի 3-4-ը կազմակերպվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության (ԱԴԴ-խմբ.) ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (ԱԴԴ մանկավարժական աշխատողների ատեստավորման և մի շարք լիազորող նորմեր) ներկայացման շուրջ ծավալված քննարկմանը զեկույց է ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը հակիրճ խոսել է նախատեսվող բարեփոխումների նպատակները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Արտադպրոցական կրթության կարգավորմանը վերաբերող դրույթներում առկա էին որոշակի անհստակություններ, որոնք թույլ չէին տալիս միասնական մոտեցում ցուցաբերել ոլորտում իրականացվող փոփոխություններին: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվել են կրթության մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական առաջարկներ, որոնք հնարավորություն կտան ունենալ լիազորված մարմիններ, որոնց միջոցով կկարգավորվի արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների մասնագիտական զարգացման գործընթացը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն անդրադարձել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, մարզիչների, խմբավարների և մանկավարժական ամբողջ կազմի կամավոր ատեստավորման անհրաժեշտությանը, որը նրանց վարձատրության բարելավման հնարավորություն կտա . «Հարկ է նշել, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր կառույցների ենթակայության տակ, ուստի, պայմանավորված աշխատավարձերի անհամաչափությամբ, մի շարք խնդիրներ կան: Արդյունավետ համակարգելու համար դրանք միասնական դաշտ բերելու անհրաժեշտություն կա»:

Արաքսիա Սվաջյանը քննարկման մասնակիցներին նաև ներկայացրել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուստարվա մարդկային ռեսուրսների վերաբերյալ որոշակի տվյալներն ու դրանց հիման վրա արված վերլուծության արդյունքները:

«Երաժշտական, գեղարվեստի և մանկապատանեկան- ստեղծագործական շուրջ 240 դպրոց ու կենտրոն է գործել նախորդ ուստարում, որոնցից 50-ը՝ Երևանում: Գործող 174 մանկապատանեկան մարզադպրոցներից 13-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է եղել, 39-ը՝ Երևանի քաղաքապետարանի: Արվեստի ոլորտի դպրոցներում ու կենտրոններում 5.099 մանկավարժ է դասավանդել, մարզադպրոցներում՝ 2.104:

Ինչ վերաբերում է լրավճարների գործընթացին, նախարարի տեղակալը նշել է, որ վերլուծելով 2023 մանկավարժերի թիվը, ենթադրվում է, որ կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել 2.161 մանկավարժ, նրանցից 593-ն առնվազն կմասնակցի կամավոր ատեստավորմանը, իսկ 125-ը, ամենայն հավանականությամբ, կկարողանան գրանցել դրական արդյունքներ: Արվեստի ոլորտի 5.099-ը մանկավարժից 1.759 կարող է մասնակցել գործընթացին, իսկ շուրջ 360-ը դրական արդյունքներ կարող են գրանցել: Ընդհանուր առմամբ՝ 494 մասնագետ այս տարի կկարողանան կամավոր ատեստավորման արդյունքում լրավճար ստանալ»,- հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի տեղակալը նշել է, որ հանրային քննարկման ներկայացված կամավոր ատեստավորման կարգի նախագծով՝ մինչև 69 տոկոս արդյունք գրանցած մասնագետները կհամարվեն ատեստավորված, սակայն լրավճար չեն ստանա: 70-ից ավելի միավոր հավաքած մասնագետները որոշակի լրավճար կստանան: 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ լրավճար ստանալու հնարավորություն կընձեռվի, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, 70-79 տոկոսի դեպքում՝ 80.600 դրամ:

Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ բարեփումներով նախատեսվում է նաև գործընթացում ներգրավվել ոլորտում չաշխատող մանկավարժներին, ինչը հնարավորություն կտա լուծել նաև կադրերի համալրման խնդիրը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում