Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միանում ենք արցախցի մայրերի կոչին. Հայաստանում ապրող մայրերն Արցախի ապաշրջափակման հորդորով նամակ փոխանցեցին ԵՄ դեսպանին

Միանում ենք արցախցի մայրերի կոչին. Հայաստանում ապրող մայրերն Արցախի 
ապաշրջափակման հորդորով նամակ փոխանցեցին ԵՄ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի շրջափակման դեմ ուղղված գործողություններ ձեռնարկելու, Արցախի 120 000 բնակչի, որոնց թվում են 30 000 երեխաներ, կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները վերականգնելու կոչով Հայաստանի տարբեր հատվածներում ապրող մի խումբ հայ մայրեր փետրվարի 1-ին միասնականության ակցիա իրականացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ԵՄ դեսպանատանը փոխանցեցին այն բաց նամակը, որով օրեր առաջ Արցախի մայրերը դիմել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որպեսզի վերջինս իր ազդեցությունը գործի դնի՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը վերացնելու համար:

Նախաձեռնության հեղինակներից Արաքսյա Գրիգորյանը, դիմելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինին, հորդորեց նրան Արցախի ձայնը լսելի դարձնել և նամակը փոխանցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, թույլ չտալ, որ Ադրբեջանը գերի պահի 30 հազար երեխայի:

«Մենք այստեղ ենք, որպեսզի միանանք Արցախի մայրերի կոչին և այդ բաց նամակը հանձնենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու, Ադրբեջանի հանցավոր ահաբեկչական  գործողությունները դադարեցնելու համար»,-շեշտեց Արաքսյա Գրիգորյանն ու ընդգծեց՝ դժվար է ասել, որ միջազգային հանրությունը բավարար քայլեր է ձեռնարկում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, քանի որ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը 50-ից ավելի օր փակ է:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ պետք է ինչ-որ բան անի, որպեսզի Արցախն ու մեր 120 հազար հայրենակիցները, որոնք մատնված են սովի ու ցրտի, կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ակցիայի մասնակիցները կրում էին թևնոցներ, որոնք պատրաստել էին արցախցիները: Արաքսյա Գևորգյանն ասաց, որ ժապավենները խորհրդանշում են միասնությունը: Սպիտակն անպարտելի ոգու մաքրությունն է, կարմիրը՝ հաղթանակի կամքը, մանուշակագույն թելը՝ մեր հիշողությունն է խորհրդանշում:

Նա նշեց, որ նամակը հանձնելուց հետո մտածելու են առաջիկա քայլերի մասին, և իրենց յուրաքանչյուր քայլ միտված է լինելու խնդրի լուծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]