Հասարակական

Ներկայացուցիչների պալատի անդամը կոչ է անում ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակմանը վերջ տալու համար

1 րոպեի ընթերցում

Ներկայացուցիչների պալատի անդամը կոչ է անում ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակմանը վերջ տալու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան կոչ է անում ԱՄՆ-ին օգտագործել իր լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։

«Մինչ մենք այստեղ խոսում ենք, հայերը ստանում են սննդի կտրոններ, ինչպես ամերիկացիները Մեծ ճգնաժամի ժամանակ։ Ադրբեջանը ավելի քան մեկ ամիս շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչը հանգեցրել է պարենի և դեղորայքի լուրջ պակասի։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցության լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում