Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲՏԱ նախարարը խոսել է ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների հետ աշխատանքի մասին

ԲՏԱ նախարարը խոսել է ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների հետ 
աշխատանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմարդյունաբերության կոմիտեն ոլորտային ընկերությունների հետ աշխատում է ամենօրյա ռեժիմում։ Ոլորտում առկա ցանկացած խնդրի մասին նախարարությունը հնարավորինս արագ արձագանքում է ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:  

«Եթե կա ոլորտային որևէ ընկերություն, որն ունի խնդիրներ, ապա կխնդրեմ դիմել ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե՝ համապարփակ լուծումներ գտնելու համար։ Խնդրանքս ուղղված է հատկապես այն ընկերություններին, որոնք նորաստեղծ են և դեռ ամբողջական պատկերացում չունեն ոլորտը համակարգող մարմնի գործունեության մասին:

Խաչատրյանը նշեց՝ ռազմական նշանակության մշակումները, որը սկսում է  գաղափարից և ավարտվում իրագործումով, իրենից ներկայացնում է բարդ գործընթաց: Սա այն ուղին է, որով պետք է պատրաստ լինի անցնել յուրաքանչյուր ընկերություն: Ըստ Նախարարի՝ իրենք սերտ աշխատում են Պաշտպանության նախարարության հետ և փորձում են գործընթացները դարձնել պարզ և իրականանալի:

Նախարարն անդրադարձավ նաև ռազմարդյունաբերության ոլորտում մեր ձեռքբերումները արտացոլող «Արմհայթեք» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որի շնորհիվ 2 տարին մեկ ամփոփում և հանրությանը ներկայացնում են, թե ինչ ձեռքբերումներ կան։ 

«Ցուցահանդեսային երեք օրերի ընթացքում շուրջ 48 տաղավարներում ավելի քան 50 ընկերություններ 24 թեմատիկ բաժիններով ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Միջոցառման շրջանակում Հայաստան էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից: Ցուցահանդեսին ներկա էին գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ և այցելուներ»,- նշեց Խաչատրյանը։

«ԱրմՀայԹեք 2022»-ի շրջանակներում ապրիլի 1-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին (ՌՏՀՄՀ) կից գործարար խորհրդի նիստը:

Կարինե Տերտերյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]