Հասարակական

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված սոցիալական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված սոցիալական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց համակարգչային գրագիտության անհրաժեշտությունը՝ AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված սոցիալական ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նպատակն է հիմնարար գիտելիքներ տալ այն մեծահասակներին, որոնք ցանկանում են գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝

  • Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ),
  • Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
  • Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
  • Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),
  • WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչ պես ուղարկել հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
  • Մեդիագրագիտություն համացանցում, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ և կիրթ օգտագործման կանոնները և շփման մշակույթը,
  • Բազային Էլ. փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։

Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից ու համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է, գրանցվել կարելի է այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում