Միջազգային

Նիդերլանդների վարչապետը կարևորել  է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը. նա հարցը քննարկելու է Բայդենի հետ

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների վարչապետը կարևորել  է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը. նա հարցը քննարկելու է Բայդենի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինային տրամադրվող միջազգային ռազմական օգնության համակարգումը կարևոր նշանակություն կունենա առաջիկա ամիսներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունվարի 16-ին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ ԱՄՆ այցից առաջ:

Նա պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ հունվարի 17-ին: Այցի ընթացքում Ռյուտեն նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և քննարկել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությանը վերաբերող հարցեր:

«Պատրաստվելով Վաշինգտոն այցին՝ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Դնեպրում բազմաբնակարան շենքի վրա կատարված սարսափելի հարձակումը ցույց է տալիս, թե ինչու չի կարելի թույլ տալ Ռուսաստանին հաղթել պատերազմում: Միջազգային ռազմական օգնության համակարգումը կշարունակի կարևոր մնալ առաջիկա ամիսներին»,- գրել է Ռյուտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում