Մոլդովան օգտագործում է Ուկրաինայում պահեստավորած գազի պաշարները
19:21, 10 Հունվար 2023
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան սպառում է գազի պաշարը, որը պահում է Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Մոլդովայի «Էներգոկոմ» պետական ձեռնարկության ղեկավար Վիկտոր Բինզարի հայտարարությունը:
Ըստ Բինզարի, դեկտեմբերի վերջին Մոլդովան ուներ մոտ 250 միլիոն խորանարդ մետր գազ Ուկրաինայում գտնվող պահուստներում:
«Հենց Ուկրաինայից է Մոլդովայի աջափնյա հատվածն այժմ ներմուծում գազը, որը մենք ձեռք ենք բերել եվրոպացի թրեյդերներից»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում