Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև 
բանակցությունների նախապատրաստման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան աշխատում է Մոսկվայի հետ Անկարայի և Դամասկոսի արտգործնախարարների միջև ծրագրված բանակցությունների ամսաթվի շուրջ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Sabah թերթը:

«Ռուսաստանն առաջարկեց արտգործնախարարների հանդիպման ժամկետ, բայց դա մեզ հարմար  չէր: Մենք աշխատում ենք ամսաթվերի նոր առաջարկների շուրջ։ Ես ասել եմ, որ եռակողմ հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, նրանք պետք է սկսեն կենտրոնանալ արդյունքների վրա: Դուք նշանակեք ամսաթիվը և որոշեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու մինչ այդ ամսաթիվը: Մենք կիրականացնենք նախապատրաստումը։ Հանդիպումներ կանցկացվեն փորձագետների մակարդակով»,-թերթի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն:

«Անելիքներ կան հետախուզության կամ պաշտպանության նախարարների մակարդակով քննարկված հարցերը կոնկրետ քայլերի վերածելու ուղղությամբ։ Դրանք չեն լինելու մեկօրյա կամ տարբեր մակարդակներում անցկացվող մեկանգամյա հանդիպումներ: Չի կարելի ակնկալել, որ Սիրիայի վերաբերյալ բոլոր որոշումները կընդունվեն եռակողմ հանդիպման ժամանակ։ Այս ամենը քայլեր են առաջիկա ժամանակահատվածում զգայուն հարցերի շուրջ վստահության հաստատման և համագործակցության կոնկրետացման ուղղությամբ»,-հավելել է նա: 

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում եռակողմ բանակցություններ էին անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները:

Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am