Տնտեսություն

Հայաստանի բնակիչների ավելի քան 75 տոկոսը դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին. MPG

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բնակիչների ավելի քան 75 տոկոսը դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին. MPG

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցված հայաստանցիների ավելի քան 75 տոկոսը հայտարարել է, որ դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին երկիր, հետևում Է Gallup International Association–ի հայաստանյան ներկայացուցչություն MPG ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներից:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, «Վերջին իրադարձությունների հետ կապված՝ Ռուսաստանից Հայաստան են ժամանում մեծ թվով մարդիկ՝ ժամանակավոր ապրելու և աշխատելու համար։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին» հարցին 40,1%-ը պատասխանել է՝ «լիովին դրական», իսկ ևս 35,5%-ն՝ «ավելի շուտ դրական», «ավելի շուտ բացասական» է վերաբերվում 10,5%-ը, «Ընդհանրապես բացասական»՝ 11,7%-ը, ևս 2,1%-ը դժվարացել է պատասխանել։

Բացի այդ, հարցվածների 79,9%-ը կարծում է, որ այսպես թե այնպես մարդկանց ու բիզնեսի տեղափոխությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, 16,1%-ը կարծում է, որ դրական ազդեցություն ավելի շուտ կամ միանշանակ չի լինի: Դժվարացել է պատասխանել 4 %-ը։

Դրանից բացի, 68,2%- ն այսպես թե այնպես սպասում է համաշխարհային կարգի գլոբալ փոփոխությունների Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում:

Հեռախոսային հարցումն անցկացվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-10-ը։ Դրան մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ։ Վիճակագրական սխալանքը կազմել է 3%:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում