Տարածաշրջանային

Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Հասանովը դեկտեմբերի 20-ին ժամանել է Թուրքիայի Կայսերի նահանգ՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 9-րդ հանդիպմանը։

«Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում