Հասարակական

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստում փակ քվեարկության արդյունքները հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 70-ը, քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ: Բոլոր 69 պատգամավորներն էլ կողմ էին քվեարկել Դավիթ Վեքիլյանի թեկնածությանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի և Արման Կուրեխյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել են 70-ը: Բոլորն էլ կողմ են քվեարկել Արման Կուրեխյանի թեկնածությանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել են 70 պատգամավորներ: 70-ն էլ կողմ են քվեարկել Արման Թովմասյանի թեկնածությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում