Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանն ավիատեխնիկա է նվեր ստացել Թուրքիայից

Վրաստանն ավիատեխնիկա է նվեր ստացել Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի կառավարությունից հատուկ տեխնիկա Է ստացել երկրի ավիացիոն և հակաօդային պաշտպանության հնարավորությունները բարձրացնելու նպատակով, հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն, Պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն և Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը։

«Օդային և հակաօդային պաշտպանության հրամանատարությունը թուրքական կողմից անվճար ստացել է երկու միավոր հատուկ տեխնիկա՝ օդանավակայանի համար և պահեստամասեր՝ UH-1H ուղղաթիռների համար: Ավելի ուշ ստորագրվել է տեխնիկայի փոխանցման արձանագրություն»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։

Տեխնիկայի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մառնեուլի քաղաքի (Քվեմո Քարթլիի մարզ) ավիաբազայում։ Գերատեսչությունում նշում են, որ Վրաստանն ու Թուրքիան համագործակցում են պաշտպանության ոլորտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]