Հասարակական

Հռոմի Պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Հռոմի Պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակովի վերաբերյալ, որը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակել հետևանքով է ստեղծվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vaticannews-ը։

Նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լենռային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին է։ «Շուրջ 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա, մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։ Կիրակի Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել խաղա լուծում գտնել՝ ի բարօրություն մարդկանց»,- ասված է հրապարակման մեջ։

Պապը մասնավորապես նշել է.

«Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում