Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Շերը ներկա է գտնվել Հայաստանի կողմից Օսկարին ներկայացված «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը

Շերը ներկա է գտնվել Հայաստանի կողմից Օսկարին ներկայացված «Արշալույսի 
լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսկարի, Գրեմմիի, Ոսկե գլոբուսի մրցանակակիր, ամերիկահայ փոփ-երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսի IPic Westwood թատրոնում ներկա է գտնվել անիմացիոն-վավերագրական՝ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածած հաղորդագրությունից, համաշխարհային աստղը հաջողություն է մաղթել ֆիլմի ընթացքին:

Ցուցադրությանը ներկա են եղել նաև ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանն ու ամեիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող):

Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ  մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմն ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Հայոց եղեռնի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]