Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ. Սեյրան Օհանյան

Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ. 
Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ադրբեջանա-թուրքական հերթական համատեղ զորավարժությունները մի քանի խնդիր ունեն լուծելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նախ, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համագործակցությունը և պատրաստվածությունն են բարձրացնում՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Եթե զորավարժությունն անցկացվում է Հայաստանի և Իրանի սահմանին ու զորավարժության մասնակիցների խնդիրներից է լինում, օրինակ, գետեր անցնելը, ապա նշանակում է, որ այդ զորավարժություններն ուղղված են այն պետությունների դեմ, որոնք հարևան են Թուրքիային և Ադրբեջանին և խնդիրներ ունեն այս երկրների հետ։ Երկրորդն՝ ուժի ցուցադրումն է Հայաստանին և Իրանին։ Ակնհայտ է նաև, որ այս տարածաշրջանում գոյություն ունի Արևմուտք-Իրան հակամարտություն, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում և Հարավային Կովկասում Թուրքիան է։ Հետևություն՝ Թուրքիայի զորավարժություններն ակնհայտորեն ուղղված են նաև Իրանի դեմ»,-ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝այդ իսկ պատճառով Իրանի ղեկավարությունն արդեն երկար ժամանակ հայտարարում է, որ տարածաշրջանում իր համար անընդունելի է որևէ սահմանի փոփոխություն, հատկապես՝ Սյունիքի մարզի հատվածում։

Սեյրան Օհանյանը կարևորում է հայ-իրանական բարեկամությունը՝ ընդգծելով, որ Իրանը բավական լուրջ դեր ունի այս տարածաշրջանում:

Պատգամավորի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, հատկապես Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրը շատ փխրուն է, և ցանկացած պահի կարող են մարտական գործողություններ սկսել։

«Այս պարագայում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը լուրջ եզրակացություն պետք է անի, մեր պետությունը լուրջ գնահատականներ պետք է տա ռազմաքաղաքական իրավիճակին: Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն ԶՈւ համալրման, նմանատիպ զորավարժությունների անցկացման համար: Դրանք պետք է կրեն պաշտպանական, ինչու ոչ՝ նաև կանխարգելման բնույթ»,- եզրափակեց Օհանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]