1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով 
զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմում են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդպես աջակցել աշխարհի հինավուրց տաճարներից Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար և իր հետևորդներին է ներկայացնում Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» և այլ գրություններով ապարանջաններն ու այլ զարդերն ու ասում, որ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։

Նա հիշեցնում է, որ այդ տաճարներից մեկում տարիներ առաջ կնքել է իր երեխաներին: Քարդաշյանը տեղեկացնում է, որ տաճարը վերանորոգման փուլում է ու ընդգծում, որ ապարանջանների վաճառքից ստացված եկամտի հարյուր տոկոսը փոխանցվելու է տաճարի վերանորոգման աշխատանքներին։ 

Շերը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում մի լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է, որ իր հայկական արմատներն իր ինքնության հսկայական մասն են, և ինքը հպարտ է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանն աջակցելու համար կազմակերպված նախաձեռնության մի մասը լինել:

View this post on Instagram

A post shared by Cher (@cher)

Նա ևս իր էջում զետեղել է ապարանջանների լուսանկարները և  հիշեցրել, որ Էջմիածնի Մայր տաճարն աշխարհի հնագույն տաճարներից է: Երգչուհին նշել է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ նման հոգևոր կենտրոնները ոչնչանան:

Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը նույնպես միացել է արշավին: Նա «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ շարունակելու է աջակցել Հայաստանին և Արցախին: Նա գրել է՝ Էջմիածնի Մայր տաճարը երկրագնդի ամենահին տաճարներից է: Նա շեշտել է, որ և՛ Մայր տաճարը, և՛ Խոր Վիրապի վանական համալիրը շատ թանկ են իր համար: Պրոդյուսերը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցելու են տաճարի վերանորոգման աշխատանքներին:

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2017 թվականին և դեռ շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]