Հասարակական

Հայաստանի բնակչության 26.5 տոկոսն աղքատ է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բնակչության 26.5 տոկոսն աղքատ է

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը 2021թ.-ին կազմել է 26.5%: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի՝ աղքատության մասին նոյեմբերի 30-ին հրապարակված զեկույցից: Չնայած աղքատության մակարդակը 2020-ի համեմատությամբ նվազել է 0.5 տոկոսային կետով, սակայն ծայրահեղ աղքատության մակարդակը 2.1 անգամ աճ է արձանագրել. 2020թ.-ի 0.7%-ից դարձել է 1.5%:

Ըստ զեկույցի՝ աղքատ է համարվում այն քաղաքացին, որի բոլոր սպառումները միասին ամսական 48 145 դրամից ցածր են եղել։ Իսկ նրանք, որոնց ամսական սպառումը 26 500 դրամից ցածր է, համարվում են ծայրահեղ աղքատ։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում