Մշակույթ

Հայ-լեհական արշավախմբի՝ տասը տարվա ընթացքում Մեծամորում կատարած պեղումների արդյունքները ներկայացվեցին Երևանում

5 րոպեի ընթերցում

Հայ-լեհական արշավախմբի՝ տասը տարվա ընթացքում Մեծամորում կատարած պեղումների արդյունքները ներկայացվեցին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գունազարդ սափորներ, կավե կճուճներ, ուլունքներ, վահանակներ, ապակե սրվակներ, քանդակներ և մի շարք այլ արժեքավոր ցուցանմուշներ տեղ են գտել «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսում, որն ամփոփում է Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում:

«Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Մեծամորում պեղվում է քաղաքային թաղամաս, որում այնպիսի կառույցների մնացորդներ կան, որոնք թույլ են տալիս վերանայելու մեր մոտեցումները Մեծամորի պատմության, պատմական հաջորդականության ու դերի վերաբերյալ: Միանշանակ է, որ այն մեծ քաղաք է եղել, որ այն Վանի թագավորության Ուրարտուի շրջանում կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել, որովհետև ուրարտացիներն այնտեղ կառուցել են սենյակներ, պալատական համալիր, որը պեղում ենք: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հուշարձանն ամենաբարձր խավի ներկայացուցիչների բնակության վայրն է եղել»,-նշեց հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Միայն 23-րդ դամբարանից հնագետները 137 կտոր ոսկյա իր են պեղել, փոքր դամբարանից՝ հազարից ավելի անագե ուլունքներ, 20-ից ավելի խեցեղեն, ջնարակված սափորներ:

«Լեհական կողմն օգնում է ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարել, որոնք հնարավոր չէ իրականացնել Հայաստանում ֆինանսական միջոցների և մասնագետների պակասի պատճառով: Բացի այդ՝ լեհական կողմի շնորհիվ արշավախմբի հնամարդաբանը, հնագետներից երկուսը որակավորում են ստացել Վարշավայի համալսարանում»,-տեղեկացրեց արշավախմբի համաղեկավարն ու հավելեց՝ մեծագույն ձեռքբերում է երիտասարդ հնագետների ներգրավվածությունը պեղումներին, որոնց հետ մեծ հույսեր է կապում:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ուրախությամբ է հյուրընկալում ժամանակավոր ցուցադրությունն ու հիշեցնում, որ այն իրականացվում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության, Հայաստանի պատմության թանգարանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի համատեղ ջանքերով:

Նրա խոսքով՝ համագործակցությունը կարելի է համարել մեկնարկային նման ցուցադրությունների կազմակերպման համար: Պողոսյանը հույս ունի՝ հետագայում նաև այլ պատմահնագիտական հուշարձանների նյութեր կներկայացնեն և կխրախուսեն մարդկանց այցելել այդ հուշարձաններ, դրանց տարածքներում գործող թանգարաններ, որոնցից է Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Մարչին Ռուժիցկին նշեց՝ ցանկացել են հնագիտական արդյունքները ներկայացնող պաստառների, վահանակների ցուցադրություն կազմակերպել, սակայն քննարկումների արդյունքում որոշել են ավելի ծավալուն և ընդգրկուն ցուցադրություն կյանքի կոչել: «Հայ-լեհական արշավախմբի համագործակցությունը սկսվել է 2012 թվականին: Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ Վարշավայի համալսարանը համագործակցության պայմանագիր է ստորագրել, ինչի շնորհիվ արշավախումբը հրաշալի արդյունքներ է գրանցել՝ հնավայրում հազարավոր արժեքավոր ցուցանմուշներ պեղելով»,-ասաց նա և հիշեցրեց, որ Լեհաստանում ստեղծվել է մի հարթակ, որի շրջանակում լեհ հնագետները, աշխատելով տարբեր երկրների գործընկերների հետ, բացահայտում են այդ երկրների պատմությունն ու մշակույթը:

Ռուժիցկին հայտնեց՝ հաջորդ տարի ցուցադրություն կկազմակերպեն Մեծամորում՝ հանրությանը ներկայացնելով նոր արդյունքներ:

«Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» ցուցահանդեսը բաց կլինի երեք ամիս:

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում