Քաղաքականություն

ԱԺ նախագահը պարտադիր է համարում ՀԱՊԿ-ի հռչակագրի և Հայաստանին օգնություն տրամադրելու նախագծի վերանայումը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը պարտադիր է համարում ՀԱՊԿ-ի հռչակագրի և Հայաստանին օգնություն տրամադրելու նախագծի վերանայումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զավեշտալի է համարում այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցել է թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար, և, երբ եկել է ժամանակը, որպեսզի կառույցը գոնե քաղաքական գնահատական տա, այդ գնահատականը բավարար չի եղել:

«Զավեշտալի է. ՀԱՊԿ-ին անդամակցել ենք ումի՞ց պաշտպանվելու համար: Երկու պատասխան դրան չկա՝ թուրք-ադրբեջանական տանդեմից: Ու, երբ եկել է ժամանակը, որ գոնե քաղաքական գնահատական տրվի, այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել: Դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը ուղղակի հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը (Հայաստանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը-խմբ.)՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականն, այնուամենայնիվ, տեղ կգտնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը ընդգծեց, որ փաստաթուղթը պարտադիր պետք է վերանայվի:

«Դա տրամաբանությունն է, դա գործելաոճն է, որը դրված է կառույցի հիմքերում»,- ընդգծեց Սիմոնյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում