Սպորտ

Մեսսին 2023 թվականին կարող է միանալ «Մաչեսթեր Սիթի»-ին

1 րոպեի ընթերցում

Մեսսին 2023 թվականին կարող է միանալ «Մաչեսթեր Սիթի»-ին

ԵՐԵՎԱՆ. 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հաջորդ տարի` 2023 թվականին, կարող է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է El National-ը: «Քաղաքաբնակների» ղեկավարները ցանկանում են, որ 35-ամյա արգենտինացին հարձակողական եռյակ կազմի Էրլինգ Հոլանդի և Քևին դե Բրեյնեի հետ։ Թիմը գլխավորում է Խոսեպ Գվարդիոլան։

Ինքը՝ Մեսսին, այս պահին դիտարկում է կարիերան շարունակելու երկու տարբերակ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգում կամ վերադարձ կատալոնական «Բարսելոնա», որը գլխավորում է նրա ընկերը և նախկին թիմակից Չավին։ Արգենտինացի պետք է վերջնական որոշում կայացնի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում