Սպորտ

Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին):

Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00):

Բացառիկության տեսանկյունից.ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարզադաշտերում,որոնք լինելու են փակ և ունեն հատուկ օդորակման համակարգ:Եվ այս աշխարհի առաջնությունը վերջինն է,որին մասնակցում են36թիմեր,հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն48թիմեր:

Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում