Սպորտ

Քարիմ Բենզեման վնասվածքի պատճառով չի մասնակցի Մունդիալին

1 րոպեի ընթերցում

Քարիմ Բենզեման վնասվածքի պատճառով չի մասնակցի Մունդիալին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի աշխարհի առաջնությանը վնասվածքի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Ֆրանսիայի ընտրանու պաշտոնական էջը «Թվիթեր»-ում:

«Ձախ ազդրի քառագլուխ մկանների վնասվածքի պատճառով Քարիմ Բենզեման ստիպված է հրաժարվել աշխարհի առաջնությանը մասնակցելուց։ Ամբողջ թիմը կիսում է Քարիմի վիշտը և ցանկանում շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 19-ին Բենզեման վերադարձել էր ընդհանուր խմբի մարզումներին, սակայն նոր վնասվածք է ստացել:

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմը` աշխարհի գործող չեմպիոնները, Մունդիալի առաջին հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 22-ին: «Կապույտների» առաջին մրցակիցը խմբային փուլում կլինի Ավստրալիայի հավաքականը: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում