Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմները թեմայով վերապատրաստումները բուհերին հնարավորություն կտան փոխանակել լավագույն փորձը

Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմները  թեմայով 
վերապատրաստումները բուհերին հնարավորություն կտան փոխանակել լավագույն  
փորձը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում նոյեմբերի 18-ին ավարտվեց «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման եռօրյա հանդիպումը, որին մասնակցում էին տարբեր բուհերի ներկայացուցիչներ Հայաստանից և Արցախից:

Վերապատրաստումները բացահայտում են բուհերի լավագույն փորձը, հնարավորություն տալիս մասնակիցներին ձեռք բերել  նոր գործիքակազմ և սկզբունքներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի շահակիցների հետ կապի պատասխանատու Արմենուհի Մհերյանն ասաց, որ  վերապատրաստման գործընթացը շարունակական բնույթ է կրում և միտված է կրթության որակի բարելավմանը:

«Այս ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 16-ին: Վերապատրաստման այս փուլին ընդգրկված  11 մասնակիցներից 6-ն  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, մյուսները`  հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ են»,-ասաց նա:

Մհերյանի խոսքով` ներկայում կրթության ոլորտում բավականին թիրախային խնդիր է ինչպես կրթական ծրագրերի մշակումը, կազմակերպումը, այնպես  էլ բարելավումը`  նոր գործիքների կիրառման համատեքստում:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար Անժելա Բարսեղյանը նշեց, որ նման վերապատրաստումները դրական են  ուսանողակենտրոն մոտեցման  առումով:

«Այս ծրագիրը մեզ համար նոր հնարավորություններ, մոտեցումներ, մեթոդներ տվեց, որը հետագայում  կկիրառենք  մեր իսկ բուհերում»,-ասաց նա:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ամբիոնի ներկայացուցիչ  Անահիտ Մինասյանն էլ հավելեց, որ վերապատրաստումները ոչ միայն նոր գիտելիքներ և նոր գաղափարներ են տալիս, այլև ազդում են մտածելակերպի վրա`  հարցին նորովի մոտենալու տեսանկյունից:

«Ես արդեն որոշ ժամանակ է՝ մասնակցում եմ այս վերապատրաստումներին և շատ երախտապարտ եմ: Դասավանդման գործընթացում միայն մեթոդիկան բավարար չէ, պետք է փորձել փոփոխություններ անել նաև գաղափարապես»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am