Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Աբու Դաբիում աշխատանքներն ավարտեց Համաշխարհային մեդիա կոնգրեսը

Աբու Դաբիում աշխատանքներն ավարտեց Համաշխարհային մեդիա կոնգրեսը

ԱԲՈՒ ԴԱԲԻ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային մեդիա կոնգրեսը նոյեմբերի 17-ին ավարտեց եռօրյա աշխատանքները։ Պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող այս խոշոր միջոցառումը մի քանի տասնյակ երկրից ուներ ավելի քան 1200 մասնակից։ Միջոցառման շրջանակում քննարկվեցին հարցերի լայն շրջանակ՝ մեդիայի զարգացման գործում երիտասարդության ներգրավումից, նորագույն տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ներգրավումից մինչև փաստերի ստուգում ու ֆեյք լուրերի դեմ պայքար։

Միջոցառումն անց էր կացվում ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Կոնգրեսի կազմակերպիչներն էին Աբու Դաբիի Ազգային ցուցադրությունների ընկերությունն (ADNEC) ու Էմիրաթների լրատվական գործակալությունը (WAM)։

Գործակալության կենտրոնական խմբագրական բաժնի տնօրեն Ֆայսալ Բարութն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նմանօրինակ խոշոր միջոցառում անցկացնելու նպատակը տարբեր լրատվամիջոցներին մեկ սեղանի շուրջ հավաքելն էր՝ քննարկելու մեդիա ոլորտին առնչվող ընդհանուր հարցերն ու խնդիրները։ Նա նշեց, որ մեր ժամանակներում կարևորագույն առաջնահերթություններից է դարձել նորարարությունների ու նոր տեխնոլոգիաների օգտագործումը լրատվական արտադրանքի ստեղծման գործում։

«Կոնգրեսի առաջին օրը մենք ականատեսը դարձանք մետավերսի իրականության մեջ գտնվող կերպարին WAM-ի գլխավոր տնօրեն Մոհամադ Ջալալ ալ Ռայիսիի տված հարցազրույցին։ Դա նշանակում է, որ այդ ամենը (խմբ. - նորագույն տեխնոլոգիաների կիրառումը մեդիայում) այդքան էլ հեռու չէ, այդ ամենը մի քանի տարում իրականություն կդառնա, քանի որ մենք ունենք համապատասխան տեխնոլոգիաները։ Պետք է կենտրոնացնել ջանքերն ու տեսնել, թե ինչ է սպասվում ապագայում»,- նշեց նա։

Խոսելով սոցիալական մեդիայի դերի մասին՝ Ֆայսալ Բարութը նշեց, որ դրանք գործիքներ են, որոնք օգնում են աշխատանքի կազմակերպման գործում։ «Այսօր բոլորն ունեն բոլորի կարիքը։ Նմանօրինակ գործիքները կօգնեն մեզ ցույց տալ մեդիայի զարգացման ճիշտ օրինակ»,- նշեց նա։

Խոսելով «Արմենպրես»-ի հետ համագործակցության մասին՝ Ֆայսալ Բարութը նկատեց, որ արդյունավետ համագործակցության արդյունքում երկու կողմերն էլ ի ցույց են դնում գործընկեր լրատվամիջոցի նվաճումներն ու ձեռքբերումները, ինչը շահեկան է երկու կողմի համար էլ։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանդես էր գալիս որպես Համաշխարհային մեդիա կոնգրեսի մեդիա հովանավոր։ Կոնգրեսի շրջանակում «Արմենպրես»-ը միացել էր Լրատվամիջոցների հանդուրժողականության խարտիային։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am