Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր 2023

Ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ. ԵԽ պատգամավորը ԵՄ- ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ. ԵԽ պատգամավորը ԵՄ-
ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր  Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մեղադրել է Եվրամիությանը՝ Կովկասում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը:

«Ես խորապես հիասթափված եմ այն փաստով, որ Եվրոպական խորհուրդը թարմ տեղեկատվություն չի տրամադրել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 220 քառ. կմ` կատարելով նաև ռազմական հանցագործություններ, վայրագություններ, խոշտանգումներ»,-ասել է Կաստալդոն:

Պատգամավորը նմանություններ է տեսել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ: Կաստալդոն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և հարձակման է ենթարկվել բռնապետական, ագրեսիվ պետության կողմից: Սակայն, նա նկատել է, որ ԵՄ-ն, աջակցելով Կիևին, այդուհանդերձ միևնույն ժամանակ Ադրբեջանին ընկալում է որպես վստահելի գործընկեր։ Նա դա ճիշտ չի համարել՝ ընդգծելով, որ երկակի ստանդարտները խաթարում են իրենց նկատմամբ վստահությունը:

 «Մենք պետք է ազատվենք գազի կախվածության ծուղակից, ինչը ստանում ենք բոլոր ավտորիտար ռեժիմներից: Միջազգային իրավունքի բացահայտ խախտումները պետք է դատապարտվեն: Միշտ և ամենուր ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ»,-նշել է Կաստալդոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]