Տնտեսություն

ԵՄ դեսպանը տպավորիչ է որակում Հայաստանի տնտեսության կատարողականը

1 րոպեի ընթերցում

ԵՄ դեսպանը տպավորիչ է որակում Հայաստանի տնտեսության կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանի տնտեսության կատարողականը բավականին տպավորիչ է գնահատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն իր ելույթում:

«Հայաստանյան տնտեսության կատարողականը 2022 թվականին տպավորիչ է եղել: Թեև այդքան շատ մարտահրավերներ կային: Եվ դա մեծ հույսեր է տալիս ապագայի համար: Դա ցույց է տալիս այս երկրի կարողություններն ու ներուժը»,-ասաց Անդրեա Վիկտորինը:

Սակայն նա ընդգծեց, որ տնտեսության էությունն այպիսին է, որ, երբ ամեն ինչ լավ է, պետք է պատրաստվել ավելի դժվարին իրավիճակների: Այսինքն՝ երբեք պետք չէ բավարարվել հաջողությամբ, միշտ պետք է ավելին անել, ավելի բարելավել:

«Կարծում եմ այս պահին ճիշտ պահն է ներդրումներ կատարելու ենթակառուցվածքների, հմտությունների մեջ, ինչը կօգնի երկրին դառնալ ավելի մրցունակ»,-նշեց դեսպանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում