Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 11 
մասնակից

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական  հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմասնակցեն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը  կներկայանա 11 մարզիկով: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Թովմաս Թումասյանը, 54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային կարգում` Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային կարգում`Էրիկ Իսրայելյանը:  63 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Արթուր Մկրտչյանը, 67-ում` Արես Հակոբյանը, 71-ում` Գարիկ Անթանոսյանը: 75 կգ քաշային կարգում հանդես կգա Ալիկ Հովհաննիսյանը, 80-ում` Համլետ Ադամյանն է, 86 կգ` Աղվան Ալեքսանյանը և գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 14-26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am