Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՌԴ-ն դիմել է Երևանին Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով պարզաբանումների համար

ՌԴ-ն դիմել է Երևանին Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով 
պարզաբանումների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է Երևանին Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու լուրը հաստատելու և պարզաբանումներ ստանալու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատման և պարզաբանումների համար: Մենք տեսել ենք նման հաղորդումներ, պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ արդյոք դա ճիշտ է և ինչի հետ է դա կապված, եթե դա հաստատվի»,- ասել է Զախարովան:

Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am