Երևան

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդին ազատել են աշխատանքից

1 րոպեի ընթերցում

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդին ազատել են աշխատանքից

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած վարորդին ազատել են աշխատանքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- գրել է խոսնակը: 

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ միջադեպ է տեղի ունենում ավտոբուսի վարորդի և ուղևորուհու միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում