Տարածաշրջանային

Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար. «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար. «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գազային հաբի ստեղծումը շահավետ Է բոլորի համար՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրոպայի, վստահ Է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա այդ մասին լրագրողներին հայտարարել Է Բաքվի Եվրասիական տնտեսական համաժողովի կուլուարներում:

«Դա շահավետ Է բոլորի համար՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Եվրոպայի: Այդ հաբը շահավետ Է բոլորի համար: Պարզապես պետք Է հասկանալ, որ դա շահավետ Է, պետք Է լուրջ զբաղվել այդ հարցով: Լավ Է, որ Թուրքիան համաձայնել Է»,-նշել Է Զուբկովը: Նա հիշեցրել Է, որ Ադրբեջանը միշտ եղել Է Ռուսաստանի դաշնակիցը: «Միշտ փոխանակման գործողություններ են մեզ մոտ: Նա մեզնից գազ Է գնում, երբեմն իր կարիքների համար»,-հավելել Է նա: Հոկտեմբերի կեսերին նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է «Հյուսիսային հոսքով» տարանցման կորսված ծավալը տեղափոխել սեւծովյան տարածաշրջան, լրացուցիչ գծեր գցելով Թուրքիայում, եւ ԵՄ-ի սահմանների մոտ ստեղծել գազային հաբ, որը կկարողանա այլընտրանքային դառնալ գազի գների որոշման մյուս կենտրոններին Եվրոպայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում